ՖՈՐՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

«Ֆորում» բիզնես կենտրոնը գործարարներին և կազմակերպություններին առաջարկում է հարմարավետ գրասենյակային տարածքներ`վարձակալության հիմունքներով: Վեց հարկանի բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3800 քմ: Յուրաքանչյուր հարկն ունի 620 քմ տարածք: Կենտրոնում տիրում է հանգիստ գործարար մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, անձնակազմի բարեհամբույր վերաբերմունք: Շենքը գտնվում է տրանսպորտի թեթև ծանրաբեռնվածությամբ անաղմուկ գոտում: Կապը քաղաքի կենտրոնի հետ ապահովված է շենքին հարակից երկու հիմնական ավտոմայրուղիներով` Կոմիտասի և Ազատության պողոտաներով: Կենտրոնն ապահովված է ինտերնետ կապով, օդորակիչներով, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրակարգ համակարգով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Հանգիստ աշխատանքի երաշխիքն է` մասնագիտացված անվտանգության ծառայությունը, շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով, տեսախցիկները և մուտքի անցագրային հսկողությունը:
«ՖՈՐՈՒՄ» բիզնես կենտրոնի վարձակալները հիմնականում հանդիսանում են ՏՏ սեկտորի միջազգային կազմակերպություններ:


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ